Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է․ «Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն Ստեփան Դեմիրճյանի տանն էր. փորձում էր համոզել նրան հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի Փաշինյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծեն:
Mediaport-ի փոխանցմամբ, Դեմիրճյանը բանավոր զրույցում մերժել է Փաշինյանին հանդիպելու առաջարկը՝ ասելով, թե ի տարբերություն սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամի, ինքը արժանապատվություն ունի և չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ այս իշխանությունների հետ:
Այդ պատճառով նրա տուն են գործուղել Պաշտպանության նախարարին, որը գերիների, անպաշտպան մնացած սահմանների խնդրով զբաղվելու փոխարեն հանդիպումներ բեմադրելով է զբաղված:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը