15 01 2021

Խոսնակն առողջապահության նախարարի հրաժարականի մասին տեղեկություն չունի․ Aysor․am

Խոսնակն առողջապահության նախարարի հրաժարականի մասին տեղեկություն չունի․ Aysor․am

Aysor.am-ը գրում է․ «Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Սակայն Aysor.am-ի հետ զրույցում նրա մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը նշեց, որ նման տեղեկություն չունի: «Արսեն Թորոսյանն աշխատանքի է, իր պարտականություններն է կատարում: Ես նման տեղեկություն չունեմ», - ասաց նա:

Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, թե վարչապետի և նախարարի միջև նախապատերազմյան շրջանում առկա կոնֆլիկտն ավելի է սրվել պատերազմից հետո։ Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը, և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ