14 01 2021

Եթե հաղթեինք պատերազմում, հիմնադրամից կառավարությանը փոխանցված գումարի մասին հարց չէր տրվի. Սինանյան



Եթե բացատրական աշխատանք չտարվի, թե գումարներն ինչո՞ւ են օգտագործվում ու ոնց են օգտագործվում, խնդիր կլինի: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Հայաստան համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկին, երբ հիմնադրամից գումարներ էր փոխանցվել կառավարությանը. «Եվ այդ բացտրությունը կա, մարդկանց հասանելի է, սակայն այն նուրբ է, մի պահ մտածեք, թե ինչ կպատահի հիմնադրամին, եթե բաց տեքստով սկսի խոսվել այդ մասին: 

Հայաստան համահայկական հիմնադրամը ԱՄՆ-ում,  Եվրոպայի երկրներում գրանցված է որպես բարեգործական ընկերություն և ունի համապատասխան պարտավորություններ, հետևաբար եթե սկսի խոսվել այդ պարտավորություններից որևէ դուրս թեմայի մասին, դա միանգամից վտանգում է հիմնադրամի կարգավիճակը ամբողջ աշխարհով մեկ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ