Շատ մարդիկ կորցրել են իրենց հավատը երկրի ապագայի նկատմամբ և ուզում են դուրս գալ, դա գաղտնիք չէ, և եթե այս կորոնավիրուսը չլիներ, մեծ թափով արտագաղթ կլիներ: Հարցազրույցի ժամանակ ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Արտագաղթը կանխելու համար այս երկիրը պետք է դառնա օրինական երկիր, որտեղ իսկապես չլինի կոռուպցիա, լինի տնտեսապես զարգացող պետություն: Մենք պետք է կարողանանք Սփյուռքի հետ ստեղծել նոր տեսլական, որովհետև մարդիկ եթե տեսնում են, որ առջևում կա մի տեսլական, որը հնարավոր է իրականացնել, իրենք համաձայնվում են մի քանի տարի էլ զուսպ ապրել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը