Սարսափելի ու ամոթալի վիճակ է և ամբողջ դառնությունն այն է, որ այդ վիճակից կարելի էր խուսափել: Հարցազրույցի ժամանակ ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Դա միայն պատերազմով չսկսվեց, երկուսուկես տարի առաջ փաստորեն օգտվելով ժողովրդի ցանկություններից: Իհարկե, ժողովուրդն ուզում էր ապրել արդար երկրում, որտեղ չկա կոռուպցիա, որտեղ իշխանավորները համեստ են, դրանից օգտվելով մարդկանց մի խումբ զավթեց իշխանությունը և սկսեց երկիրը տանել լրիվ ուրիշ ուղղությամբ՝ զրկելով մեզ ազգային արժեքներից, կամաց-կամաց քանդելով բանակը և վերջը հասավ պատերազմին, որտեղ մենք խայտառակ պարտություն կրեցինք և հիմա ճաշակում ենք այդ պարտությունը, և այն դեռ չի վերջացել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը