14 01 2021

Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր․ «Մեդիա պաշտպան»

Հայկ Սարգսյանը դրսևորել է փողոցային բարքեր․ «Մեդիա պաշտպան»

ԱԺ-ում երեկ Հայկ Սարգսյանը խլել է «Yerevan.today»-ի լրագրողի ձեռքի միկրոֆոնն ու մտել իր աշխատասենյակ։ «Մեդիա պաշտպան»-ը միջադեպի վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է․

 «Միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։ ԱԺ պատգամավորը կոպիտ վերաբերմունք է դրսևորել լրագրողի նկատմամբ`անարգելով թե՛ լրագրողի անձը, թե՛ մասնագիտական աշխատանքը։ Սյուզի Բադոյանը «Մեդիա պաշտպանի» հետ զրույցում նշել է, որ Հայկ Սարգսյանի հետ չի պատրաստվել հարցազրույց իրականացնել։ Հայկ Սարգսյանը մոտենալով լրագրողին քաշել է ձեռքից և հետո խլել բարձրախոսը։

Սյուզի Բադոյանի խոսքով, ինքը փորձել է կոնֆլիկտը հարթել առանց հանրայնացնելու: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը գտնում է, որ ԱԺ պատգամավորը իրեն պահել է ոչ միայն ԱԺ պատգամավորին անվայել, այլև դրսևորել է փողոցային բարքեր։ Կոչ ենք անում ԱԺ էթիկայի հանձնաժողվին քննարկել հարցը և նման պահվածի համար նախատեսել մինչև մանդատից զրկում պատիժ։ Լիլիթ Մակունցը, որ հանդիսանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, պետք է քայլեր ձեռնարկի և նույնպես միջնորդի, որպեսզի Հայկ Սարգսյանին զրկեն մանդատից»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ