12 01 2021

Համազասպ Դանիելյանը ոչնչից տեղյակ չէ



Դեռ նման քննարկում չի եղել, ես մանրամասներին չեմ տիրապետում, հետևաբար լրացուցիչ բան չեմ կարող ասել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցերին, թե երեկվա եռակողմ հայտարարությունն իրենից ի՞նչ է ենթադրում և մեզ ի՞նչ է տալու:

Ինչ վերաբերում է գերիների վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ, որ գերիների վերադարձն այս փուլում առանցքային հարց է և դրա շուրջ պետք է կենտրոնանան խոսակցությունները»: 

Մի քանի հարցի ոչ լիարժեք պատասխաններ տալուց հետո, իմքայլական պատգամավորն այլևս լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ