11 01 2021

Կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ, ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել․ Արսեն Բաբայան

Կասկածվում եմ ինքնիրավչություն կատարելու մեջ, ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել․ Արսեն Բաբայան

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․

«Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ազատ արձակվեցի և դուրս եկա ոստիկանության կենտրոնական բաժնից:

Դավաճան տականքը, փաստորեն, այնքան է սարսափած, որ տանից դուրս չի գալիս մինչև ես անազատության մեջ չլինեմ: Երեկվա հայտարարությանս համաձայն դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ: Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց:

Կրկին շարասյանով, որին ընթացքուն միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ: Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:

Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել: Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ: Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից: Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ