09 01 2021

Եվ ի՞նչ, հունվարի 11-ին սպասենք հաջորդ համազգային խարանի՞ն․ Ավետիք Իշխանյան

Եվ ի՞նչ, հունվարի 11-ին սպասենք հաջորդ համազգային խարանի՞ն․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը գրում է․

«ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽԱՐԱՆ

Արդեն երկու ամիս է, որ Հայաստանի և ողջ աշխարհի հայ ժողովուրդն ապրում է խայտառակության խարանը ճակատին։ Աներևակայելի է, որ նման նվաստացուցիչ պարտությունից, հայրենիքի մի մասը կորցնելուց հետո, որևէ այլ ժողովուրդ կհանդուրժեր նման իշխանություն։ Բայց մենք ոչ միայն հանդուրժել ենք, այլև շարունակում ենք հանդուրժել մաս մաս մնացած հայրենիքի կորուստը նույնպես։

Այս համազգային խայտառակությունը կարծես ընկալում են քիչ թվով մարդիկ։ Ոմանց համար՝ ի՞նչ է եղել որ, կարևորը «ժողովրդի» կողմից ընտրված իշխանությունն է։Այլոց համար կարևորը «ապրուստն» է, այն կլինի թուրքի՞, թե՞ ադրբեջանցու ձեռքից, կարևոր չի։ Այս զանգվածը սովոր է ապրել, ավելի ճիշտ գոյատևել գլուխը կախ, քարշ գալով։Եվ ի՞նչ, հունվարի 11-ին սպասենք հաջորդ համազգային խարանի՞ն»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ