Եթե լինեին երանելի ճահճացման տարիները մտավորականները քաղաքականությամբ չէին զբաղվի։ Այս ամսին ասուլիսի ժամանակ ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Բայց երբ քաղաքականությունը եկել մտել է իմ տուն իմ կորած զինվոր տղայի տեսքով, դա քաղաքականություն է, թե՞ քաղաքականություն չի: Ես խոսում եմ արյան գնի մասին, որ գնացել է, որ հայրենիքը փրկվի, իսկ մեզ վերադարձնում են «Ինչ պետք է, նա էլ բանակցում ենք» արտահայտությամբ և դա արդարացնելու համար ժող ջան»-ին ենք վկայակոչում, սա արդեն համատարած քաղաքականացված իրականություն է: Այսօր այն մտավորականները, ես խոսում եմ ինձ հարող մտավորականների անունից, որոնք հայտարարում են, թե իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, ես դա համարում եմ առնվազն փարիսեցիություն և դա շատ մեղմ գնահատական է: Եթե ես այս պայմաններում չզբաղվեմ քաղաքականությամբ, ինչ պետք է համարեմ ապազգային, հակահայ տարր»,- ասաց Սրապիոնյանը:
Նշենք, որ մտավորականները «Ձայն հայրենյաց» նախաձեռնություն են ստեղծել, որի նպատակը ստեղծված ծանր իրավիճակում համախմբվելն է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը