07 01 2021

Աննա Հակոբյանն է ստի ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերի թիվը թաքցնելու համար․ Միքայել Մինասյան

Աննա Հակոբյանն է ստի ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերի թիվը թաքցնելու համար․ Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«2020-ը մահվան տարի էր։ Մահվան, որը կարելի էր կանխել կորոնավիրուսի դեմ պայքար մղելով, ոչ թե տնական օղիով, այլ պրոֆեսիոնալ բժշկական համակարգով, առանց պատերազմ սանձազերծելու և հայրենասերներին ակնհայտ մահվան չուղարկելով։

Հայ ժողովուրդը բավական սարսափելի գին է վճարել Փաշինյանների իշխանության համար՝ 3596 մարդու կյանք խլեց կորոնավիրուսը, իսկ 4750-ի կյանքն ընդհատվեց Արցախում։

Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ առաջնորդ ընտրելիս ազգը որպես հավելյալ բեռ ստացել է չափազանց գործուն առաջին տիկին՝ Մեսալինա, Մարիա Անտուանետա, Ելենա Չաուշեսկու, Ռաիսա Գորբաչովա։ Այս կանայք դարձան իրենց ամուսինների արարքների հանցակիցները, պատմության մեջ մտան որպես հանցագործներ։ Փաշինյան զույգի քաղաքական ուղին ուղեկցվում է մահերով, և ժամանակի ընթացքում նրանց ախորժակը միայն աճում է։

Սկիզբը դրվել է 2008-ի մարտի 1-ին՝ 10 մահով 2020-ին հասնելով սարսափելի (և դեռևս աճող)՝ 8000-ի։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ հենց Աննա Հակոբյանն է ստի այն ինդուստրիայի ճարտարապետը, որը ստեղծվել է զոհերի թիվը թաքցնելու համար։ Հենց դրանով է բացատրվում նրա՝ «Հայկական Ժամանակ»-ի ղեկավարումը, եկեղեցու հանդեպ ընդգծված անհարգալից վերաբերմունքը, նրա բարեգործական հիմնադրամների միջոցով գործարարների փողերի լվացումը, պատերազմի ժամանակ մարտական գործողությունների կառավարման շտաբում նրա ներկայությունը։

Նրա գործառույթը հանցագործության մասնակից լինելն է դրանք թաքցնելու միջոցով։ Նրա մեթոդներն են մանիպուլյացիան, սուտն ու ցինիզմը։ Երկրի կառավարման բոլոր մեխանիզմները փակելով՝ այս զույգը դարձավ այն ֆեոդալիզմի մարմնավորումը, որի դեմ պայքարի մասին վերջինս հայտնել էր հեղափոխության ժամանակ։ Նիկոլը և Աննան, հանգուցային պաշտոններում կարգելով իրենց հարազատներին, ծառայակիցներին և այլ լոյալիստներին, իրականացրել են նեոֆեոդալական կառույցի իշխանության յուրացման սցենարը՝ պատվով կրկնօրինակելով ադրբեջանցի իրենց գործընկերներին»։

Միքայել Մինասյանը հավելել է նաև, որ բոլորը շարունակում են կյանքի գնով վճարել Փաշինյանների՝ իշխանության մնալու համար։

«Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հնարավոր հետնորդը (միայն Աննան կարող է ապահովել Նիկոլի կառուցած ամբողջ համակարգի լոյալությունը հրաժարականի դեպքում) շարունակում է հայ ժողովրդից հավաքել արյունոտ հարկը»,-գրել է Միքայել Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ