Ցավոք պետք է արձանագրենք, որ ամեն օր մենք ունենք նոր տարածքային կորուստներ, հուսահատության նոր ալիք, ամեն օր մենք տեսնում ենք, որ տարբեր տարածաշրջանի քաղաքացիներ մնում են առանց տուն, առանց հայրենիքի մի հատվածի, բայց ցավոք այս պրոցեսը կրելու է շարունակական բնույթ, ամեն օր նորից ունենալու ենք կորուստներ, քանի ունենք Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ։ Այս մասին մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց Հայրենիք կուսակցության խորհրդնի անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Հասարակութան մի զգալի մասի մոտ կա ակնկալիք, որ ազատվենք այս իշխանությունից ու մաքսիմալ արագ, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե մի գյուղապետի հետ, այլ երկրի ղեկավարի հետ, որը շարունակում է ամեն օր հող հանձնել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը