05 01 2021

Բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Փաշինյանի ընտանիքի հեռացումն է. Մալյան

Բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Փաշինյանի ընտանիքի հեռացումն է. Մալյան

«ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը գրում է․

«Մեկը այս պահին կարևոր է գտնում Հադրութում սրացումների հարցը և լծվում է այդ խնդրի լուծմանը և շատ ճիշտ է անում: Մեկ ուրիշը փորձում է կանխել Եկեղեցու դեմ իշխանական արշավանոը և ճիշտ է անում, մյուսը բարձրաձայնում է Շուռնուխի հանձնումը և ճիշտ է անում, մյուսը Դադիվանքի թեմայով է կռիվ տալիս և ճիշտ է անում, մի ուրիշը Շուշիի մասով է լուծումներ փնտրում և ճիշտ է անում, մեկ այլ մարդ գերիների վերադարձի հարցն է բարձրացնում և ճիշտ է անում, մյուսը անհետ կորածների որոնողական աշխատանքների անկազմակերպվածությունից է դժգոհում և ճիշտ է, մեկը ահազանգում է դիվանագիտական դաշտում խայտառակությունների մասին և նա էլ է ճիշտ... խնդիրների այս բազմազանությունում ամեն մարդ փորձում է սեփական ուժերով գոնե մի խնդրի լուծմանը ձեռնամուխ լինել:

Այս բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հեռացումն է կառավարման օղակներից: Այս խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ կբազմապատկվեն, եթե Նիկոլ Փաշինյանը իր խմբի հետ շարունակի որոշումներ ընդունել: Չկա տոն օրեր, չկա ոչ աշխատանքային օրեր, չկա ցերեկ և գիշեր, չկա շաբաթ կիրակի՝ ամեն օր, ամեն ժամ մենք թաղվում ենք նորանոր խնդիրների մեջ, որոնց լուծումը տարիների, նույնիսկ տասնամյակների հարց է...

Պետք է լուծել առաջին և ամենակարևոր խնդիրը: Մենք դա անպայման անելու ենք, տա Աստված ժամ առաջ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ