ԼՂ ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը РИА Новости-ի հետ զրույցում նշել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:
«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Սամվել Մեսրոպյանը:
Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ԼՂ տարածքում զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:
«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, եթե ոչ ավելի շատ»,- նշել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը