29 12 2020

Ճգնաժամը շարունակվում է․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Ճգնաժամը շարունակվում է․ Էդմոն Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց․

«Ես Նիկոլ Փշինյանի հետ հանդիպմանը ներկայացրել եմ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումը. Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են:

Երկրի ներքաղաքական անկյունությունը կայունանցնեն եւ նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի է նաեւ Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչ մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:

Վարչապետն առաջարկում է ինքը մնա իր պաշտոնում եւ գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք եւ հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք»,-ասաց նա:

«Ես կարող եմ ձեւակերպել այսպես՝ ճգնաժամը շարունակվում է: Առանց մեզ, առանց «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի էս խորհրդարանը չի կարող ցրվել: Եթե մենք չեղանք ցրման մեջ, խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել եւ խորհրդարանը  չի ցրվի: Այդ համաձայնությունը չկա եւ խորհրդարանը չի ցրվի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ