29 12 2020

ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելու ձգտումը. Լավրով

ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելու ձգտումը. Լավրով

Ռուսաստանն ու Թուրքիան միասնական են այն հարցում, որ ԼՂ հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցելու փորձերի համար: Այդ մասին Սոչիում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չաուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:

«ՌԴ-ն ողջունում է Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարմանը նպաստելու ձգտումը»,- հավելել է Լավրովը:

Չավուշօղլուն, իր հերթին, խոսել է Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության համատեղ կենտրոնի մասին:

«Թուրքիան ակնկալում է, որ Ղարաբաղում իրավիճակի վերահսկաման կենտրոն կստեղծվի մոտ ժամանակներ»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ