29 12 2020

Սա մեկ ժողովուրդ է՝ լինի փողոցում, թե տանը. Գոռ Գևորգյան



Մեր պետականությունը հայտնվել է ծանրագույն պարտության սալի և ներքաղաքական խորը ճգնաժամի մուրճի միջև: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը:

«Վիճակն իրապես օրհասական է, իսկ պետականությանը սպառնացող վտանգն ահագնացող: Անփաչ ցավալի է, որ սույն թվականի նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելու մասին արված հայտարարությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսել որոշ գործիչների բովանդակապես բավականին պարզունակ և իրողությունները մակերեսային գնահատող «այս պատերազմում մենք պարտվել ենք» ձևակերպումը: Պարոնա՛յք, սա լոկ պարտություն չէ, սա ազգային աղետ է և ողբերգություն՝ իր բոլոր հետևանքներով, որը չունի և չի ունենալու անգամ պատմության ժամկետի վաղեմություն, իսկ գալիք սերունդների կողմից չի արժանանալու որևէ ներողամտության: Ներկաների կողմից նախկինների արած-չարածների հռետորաբանության ներքո մսխվեց առնվազն անցած երկու սերունդների, եթե ոչ վերջին 100 տարիների առավել փառահեղ հաղթանակը՝ Արցախյան հերոսամարտը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ