29 12 2020

Ի՞նչ է նշանակում «հայասեր»․ սա ազգային բարդույթ է․ Ավետիք Իշխանյան

Ի՞նչ է նշանակում «հայասեր»․ սա ազգային բարդույթ է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Քիչ առաջ կարդացի, որ այսօր ԱՄՆ նախկին, շատ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծննդյան օրն է, ով թղթի կտորի վրա նկարեց Սևրի Հայաստանը, որն էլ մինչև այսօր փորձանք դարձավ մեր ազգային մտածողության համար։

Այդպես էլ չհասկացանք, որ Հայաստանն այն է, որի սահմանին կանգնած է հայ զինվորը։ Եվ այդ իսկ պատճառով կորցրեցինք Արցախը, բայց ․․․օ՛յ Սևրի դաշնագիր։ Ոգևորված «հայրենասերները» Վուդրո Վիլսոնին անվանում են մեծ հայասեր։ Ողջ կյանքում տանել չեմ կարողացել և որպես հայ ազգի ներկայացուցիչ անհարմար եմ զգացել, օտարազգի տարբեր գործիչների նկատմամբ,մեր կողմից կիրառվող «հայասեր» եզրույթը։

Ներեցեք, ի՞նչ է նշանակում «հայասեր»։ Հայտնի արտահայտություններ կան՝ բնասեր, կենդանասեր, և այլն։ Հայասեր, նշանակում է, մի խեղճուկրակ, ողորմելի ժողովրդին սիրող, կերակրող, պաշտպանող։ Որևէ արժանապատվություն ունեցող ժողովուրդ, այլ ազգի ներկայացուցչի չի անվանի , օրինակ «մեծ վրացասեր, լեհասեր և այլն»։ Սա ես համարում եմ ազգային բարդույթ և քանի դեռ այդ խեղճուկրակի բարդույթից չենք ազատվել, այո՛ նաև նորմալ, արժանապատիվ պետություն չենք կարող ունենալ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ