28 12 2020

Առանց ցուցումի իրենցքայլականները կողմնացույցը կկորցնեն, տուն գնալու փոխարեն կընկնեն Զանգի ձորը․ Գևորգ Պետրոսյան



Արա այ իրենցքայլականներ, որ նախաձեռնություն ենք ներակայացնում, ինչո՞ւ երբ բառամթերքի վրա ուշադրություն չեք դարձնում։ ԱԺ-ում ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Իրենք առանց ցուցումի չեն գործի, որովհետև իրենք, որ ցուցում չունենան, նշանակում է, որ կողմնացույցը կկորցնեն, իրեն տուն գնալու փոխարեն կգնան,  կընկնեն Զանգի ձորը։ Օրենքի առաջ հավասարության սկզբունքն այս նախաձեռնությամբ գնդակահարվում է։ Իրենք ավելի բեթար բառեր են օգտագործում, Նաիրա Զոհրաբյանն ասել է ժեխ արտահայտությունը, ընդ որում՝ ինքը բառարանից հղում արեց, դե իրենք բառարան չեն էլ կարդում, իրենց  բառարան կարդալու հավանականությունն այնքան է, ինչքան ես ղուրան կարդամ»,- ասաց Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ