28 12 2020

Մեզ հայտնի է՝ ով ինչ է լպստում, որտեղ է լպստում և ամենագլխավոր լպստացողը ով է․ Գևորգ Պետրոսյան



Ես չեմ հասկանում՝ մենք վարչապետ ունե՞նք, թե բրոքեր, օրը մի տարածք է հանձնում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովում հրավիրված ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«Վարչապետն էսօր պիտի ընկած լիներ այս ու այն կողմ անհետ կորածների, ռազմագերիների հարցերը լուծելու համար։ Էսօր ձյան տակ մնացած հազարավոր երեխեք կան, 5000-ից ավելի զոհ ունենք, մարդիկ վշտից չգիտեն ինչ անեն, 10 000-ից ավելի հաշմանդամություն  ունեցող երեխեք ունենք, նրանց կյանքը ո՞նց է ծրագրավորվելու, նրանց ռեաբիլիտացիայի համար ի՞նչ գումաներ են պետք, սրա մասին պետք է մտածի, բայց ինչ եք ասում, ո՞նց թե, ամենակարևոր գործը Նաիրա Զոհրաբյանին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելն է»,- նկատեց ԲՀԿ-ականը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ