26 12 2020

Նիկոլականությունը շարունակում է իր գործը․ դրան կանգնեցնելն այլընտրանք չունի․ Գեղամ Մանուկյան

Նիկոլականությունը շարունակում է իր գործը․ դրան կանգնեցնելն այլընտրանք չունի․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը գրում է․ «Նիկոլը նաեւ իր շաաատ երազած արտահերթ ընտրույթուններով ցանկանում է ավելի մեծ բացել Օվերտոնի պատուհանը։ Հիմա արդեն այն բաց է, բացել էր դեռ 2 ու կես տարի առաջ։

* Այլեւս քննարկելի դարձրեց Արցախի ապագան անորոշության մեջ պահելու, Արցախը Ադրբեջանի կազմի մեջ թողնելու հնարավորությունը

* Արցախում սահմանային զիջումներն ու երկրի կեսը թշնամուն հանձնելը մոռացության մատնեց ու միակ քննարկելիքը թողեց Հայաստանի Հանրապետության պայմանական տարածքի հարցերը

* Արդեն սովորական է դարձրել Սյունիքի բնակավայրերի առանձին հատվածներ ադրբեջանցիներին տալու տարբերակը (իր արբանյակ դամասացները՝ Արամ Սարգսյան, Վիգեն Խաչատրյան ու ֆեյքեր) ու այն այլեւս չթույլատրվող կարծիք չէ

* պետական քարոզչական մակարդակով հանրությանը հրամցվում է թեզ, թե Ադրբեջանի ՍՍՀ տարածքներն իրենցն է

* Վերացրել է Հայրենիք, Ազգային Բանակ, Հերոս, Հահատակություն, Հայրենիքի պաշտպանություն գաղափարները

* ձեւավորել է մթնոլորտ, երբ համատարած է (նաեւ իր ֆեյքային բանակներով) «երեխուս Արցախ չեմ թողնի տանեն» ձեւակերպումն ու գործողությունը։

* Արդեն զինվոր ուղարկելը ծառայության դարձել է ժողովրդական դեմոկրատիայի կամ անարխիայի մի տարր, երբ զինվորական հավաքակայանում ծնողն է որոշում, զավակին ծառայության թողնի, թե՞ տանի տուն։ Ցանկացածդ կարող է այս շարքը շարունակել, վստահ եմ, որ այդ ամենը նկատելի է։ Եվ ապագայում Նիկոլի երազած արտահերթ ընտրություններում, երբ այլեւս տաբուներն ու կարմիր գծերն իսպառ վերացրել է ազգային, պետականության, Հայրենիքի իմաստավորման հարցերում, ակնկալելի է, որ Օվերտոնի պատուհանը ոչ թե ավելի է բացվելու, այլ ուղղակի ապակիներն են փշրվելու ու հորդելու է մի խելագար ապազգային, հակապետական, կազմաքանդիչ ցունամի։

* Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ապազգային տեսլականի իրականացում, երբ արգելվելու է անգամ մեր իրավունքների, մեր անցյալի, մեր ազգային-քաղաքական ամրագրումների մասին նույնիսկ ծպտուն հանել ու այն ինչ հնարավոր չեղավ անցնող երեսուն տարիներին պարտադրել, կամրագրվի նիկոլական «ժողովրդի կամք» անիրական ձեւակերպման տակ

* վտանգելու են ինքնիշխանության առանց այն էլ գրեթե ոչնչացված վերջին նշանները եւ հանրային պարտադրող կարծիք է դառնալու վերջին փրկության փնտրտուքը

* դուռ է բացելու 2018-ին տարատեսական շրջանակների իրական նպատակների նոր հանրայնացման համար (ընտանեկան, հոգեւոր, ազգային արժեքների թերագնահատում ու իմաստազրկում ու նոր տիպի քաղաքացու ձեւավորում)

* վերջանականպես հարված է հասցվելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիսանությանն ու մեկ հայության գաղափարին

* Արցախի նկատմամբ անհանդուրժողականությունը վերածելու է թշնամության, անգամ իմաստազրկելով բերձորյան միջանցքը

* պառակտելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզային, աշխարհագրորեն առանձնացված աշխարհների միասնականությունը (օրինակը՝ Սյունիքի վիճակով պայմանավորված տավուշեցիների անվան տակ իշխանական ֆեյքային կեղծ արձագանքը, թե «բա մեր ջանը քա՞ր էր»

* ներազգային առանց այն էլ պրկված հարաբերությունները, ատելությունը, անդեմ ֆեյքերով սերմանված անհանդուրժողականությունը տեղափոխվելու է իրական կյանք, ուղղակի փոշիացնելու ցանկացած համակարգային, իրավական հարաբերություն

* տապալվելու են զորակոչ, պարտադիր զինվորական ծառայություն բոլոր գործող համակարգերը

* սոցիալական, ֆինանսա-տնտեսական գահավիժումը հանգեցնելու է անկանխատեսելի հետեւանքների եւ սպառոկան հոգեբանությամբ թշնամական տնտեսական էքսանսիայի դեմ անվտանգային ինքնապաշտպանության վերացման։

Ցանկը էլի շարունակելի է։

Սա է մեծագույն նպատակը նիկոլականության, որը սքողվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Իմ քայլը դաշինք քաղաքական կազմավորումների, ու իրականում քաղաքացիական ակտիվություն անվանումների տակ՝ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼ ՀԱՄԿԱՐԳԵՐԸ։ ԲՈԼՈՐԸ ՀԱՄԿԱՐԳԵՐԸ։

2018-ից պետականորեն, դրանից առաջ հանրային մակարդակով խնդիրը եղել է դա։ Համակարգերի կազմաքանդումը

! Պետականություն

! կառավարման համակարգեր

! Ազգային Բանակ

! Հայ Առաքելական Եկեղեցի

! Հայ քաղաքական ավանդական կառույցներ

! Ընտանիք

! Ավանդական հարաբերություներ

! Հայ Ժողովրդի պատմություն ! Հայ Դասական Սփյուք

! Հերոսներ, Արցախյաան պայքարի ու Ազատամարտի դրվագներ, Ապրիլյան քառօրյա

Փաշինյանն ու նիկոլականությունը շարունակում է իր գործը։ Դրան կանգնեցնելն այլընտրանք չունի»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ