Լրագրողների հետ զրույցում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնեց․
«Տեղեկություն ստացա, որ Սյունիքի մարզի Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին։ Շտապ պետք է գնանք Գորիս։ Գնանք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում։ Այսպես որ գնաց, ապա ամեն օրվա վրա տեղեկություն ենք ստանում, որ թշնամին որոշում է՝ դա իր գյուղն է, իր տարածքն է, իր սեփականությունն է, եւ այնտեղ մարդ չկա։ Իշխանությունները երբեք էլ հետաքրքրված չեն եղել այդ գործառույթով։ Հետևաբար սյունեցիներս պետք է գնանք, հասկանանք՝ ինչ ենք կարողանում անել»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին, ադրբեջանցիները մտել էին Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկն ու տանտերերից պահանջել մեկ ժամվա ընթացքում այն ազատել։
Հիշեցնենք, որ քիչ առաջ իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը