Դուք կարող եք չսիրել, Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանին թվարկեք ցանկացած քաղաքական գործչի, բայց չտեսնել, թե ինչ է տեղի ունենում, դա հանցագործություն է ապագա սերունդների համար։ Դուք չեք կարող նրանց չսիրել։ Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։
«Ադրբեջանը այսօր պատրաստվում է այն պատերազմին որին մասնակցելու են մեր երեխաները և թոռները և դա չնկատել անթույլատրելի է և հենց այսօր քննարկվում է մեր երեխաների և թոռների ապագայի հարցը։ Թողնելով նրանց սահմաններ, որոնք խոցելի են, որոնց ողջ երկայնքով տեղակայված են լինելու ադրբեջանական և թուրքական ռազմական ուժեր, խոշոր ռազմաբազաներ ես կարծում եմ յուրաքանչյուրն իրեն պետք է հարց տա»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հանդեպ հանրության վերաբերմունքին, Հարությունյանն ասում է՝ չկա իշխանություն, որը սխալներ թույլ չի տվել, և Հանրապետականը բացառություն չէ․
«Հանրապետականը, բնականաբար, ունեցել է իր սխալները, բայց այս իշխանությունը գտել է մի նուրբ հոգեբանական հնարք՝ սերմանել ատելություն, ինչը շատ հայտնի է պատմությունից ի վեր՝ բաժանիր, որ տիրես»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը