23 12 2020

Նիկոլ կոչվող չարորակ ուռուցքը պետք է հեռացվի․ Աշոտյան

Նիկոլ կոչվող չարորակ ուռուցքը պետք է հեռացվի․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ ամեն ինչ չէ, որ կիսում եմ։ Ամեն ինչ չէ, որ համաձայն եմ։ Ամեն ինչ չէ, որ ճիշտ եմ համարում։ Ես էլ անհանգիստ եմ, ջղային եւ մտահոգ։

Բայց մենք որպես ժողովուրդ չունենք այլընտրանք։ Նիկոլ կոչվող չարորակ ուռուցքը պետք է հեռացվի։ Հիասթափության, ներքին լարումների եւ ձեռքերը ծալելու ժամանակը չէ։ Հանուն նրանց, ում դեռ կարելի է փրկել։ Հանուն նրանց հիշատակի, ում փրկել չստացվեց։ Հանուն առկա Հայաստանի եւ Արցախի։ Հանուն կորցրածը վերականգնելու երազանքի։ Վաղը 10:00 կլինեմ Կառավարության շենքի մոտ։ Ու կսպասեմ բոլորիդ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ