Ես այսօր չեմ խոսելու պատերազմից, որի ելքը, ձախողումները ակնհայտ են այն ստորագրված փաստաթղթով, որը շատ վատ փաստաթուղթ է: Այս մասին դեկտեմբերի 23-ին Հանրապետության հրապարակում ընթացող ընդդիմության հանրահավաքում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այդ փաստաթղթի իրադրությունից դուրս գալու համար մենք շատ ջանքեր պետք է ներդնենք, բայց մեկ բան կարող եմ ասել. այս պատերազմում հայկական բանակը, արժանի գեներալները, հրամանատարներն ու զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը իր անգրագետ կազմակերպված գործողություններով, իր կողմից ճիշտ չգնահատված ստեղված ռազմաքաղաքական իրադրությունը եւ ուժերն ու միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք առաջին գծում ունեցել ենք 283 կմ կահավորված ինժեներական սարքավորումները, եւ միայն երկու վայրում, մոտ 20 կմ է եղել ճեղքվածք, մխրճում հակառակորդի կողմից: Ես համոզված եմ, որ մենք կարող էինք այնպես անել, որ այդ հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ, հատկապես լեռնաանտառային պայմաններում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը