Մեր ժողովուրդը, պարզվեց, որ շատ բարի է և շատ օրինապաշտ, որովհետև ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չէր մնա: Հանրապետության Հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Մենք գնում ենք օրինական ու բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց ամենածանր վիճակին: Կարող էր շուտ կանգնել, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը, և ինքն էլ ունեցավ այդ կորուստը: Դուրս գալուց նույնն է անելու, ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը, դա բնավորություն է: Մեզնից է կախված, որ այդ պրոցեսն արագացնենք, մենք հիմա գնում ենք օրինական, հանդարտ ճանապարհներով, բայց ինքը չպետք է մնա և մեր ճանապարհը և մեր գործողություններն օրեցօր պետք է խստանան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը