22 12 2020

Նիկոլը Գորբաչովի նման ստախոս է, դատարկախոս, պետությունը քանդող. Անդրանիկ Թևանյան



Այս իշխանությունը գողացել է պետական բյուջեն, անունը դրել են պարգևավճար, մեզնից գողացել են Արցախը, անունը դրել են մարտավարական նահանջ: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանը պետք է հեռանա, այլ տարբերակ չկա:

«Կանգնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այդ կապիտուլյանտին չվտարենք կառավարության շենքից, մեր հաղթանակը սկսվեց Սյունիքից, կոչ եմ անում նաև մյուս բոլոր մարզերին»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ