«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, որով նա սահմանազատման գործընթացի հետ կապված մեջբերել էր 2010թ-ին ընդունված օրենքը, որին կողմ են քվեարկել այդ ժամանակվա խորհրդարանական ուժերը՝ այդ թվում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն։
Ղազինյանի ստատուսը ներկայացնում ենք ստորև․
«Երեկ երեկոյան պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները:
Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:
Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար:
Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:
Ադրբեջանի հետ Հայաստանը միջազգային պայմանագիր չի ստորագրել, միջպետական հանձնաժողով չի ձևավորել, և առհասարակ, Հայաստանի և ադրբեջանի միջպետական սահաման ԵՐԲԵՔ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, քանի որ անկախ Հայաստանը և անկախ ադրբեջանը 1991թ.-ից գտնվում էին պատերազմի մեջ:
Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը