19 12 2020

Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել․ մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա․ Արտակ Թովմասյան

Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել․ մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա․ Արտակ Թովմասյան

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր համազգային սգո օր է։ Մեր եռագույնն իջեցված է, մեր հոգին` նվաղած, տխրությունն ու ցավը` մեր ժողովրդի սրտում, որովհետեւ տղերքը չկան։ Իսկական ու ազգի նվիրյալ տղերքը, որոնք հավերժացան, որ հայրենիքը կանգուն մնա։ Վշտակցում եմ այս անողոք պատերազմում հերոսաբար զոհված մեր տղաների ընտանիքներին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին: Սիրելի՛ որդեկորույս հայրեր ու մայրեր, այս պատերազմից հետո գուցե սերունդները խոսեն պարտությունից, բայց Դուք միշտ հիշե՛ք` Ձեր որդիները չեն պարտվել, մենք` գուցե, բայց նրանք` երբե՛ք։

Մեր բանակը չի պարտվել, մեր զինվորը չի փախչել։ Մեր հաղթանակի օրը դեռ պիտի գա։ Եւս մեկ անգամ իմ խոնարհումն եմ հայտնում Ձեր որդիների առջև ու քանիցս կրկնում՝ քրիստոնյա արժեքներով ապրող հայ լինելը հպարտություն է, իսկ այդ հայը պարտվել չգիտի։ Ամուր եղե՛ք, Դուք մենակ չեք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ