18 12 2020

Սրբապիղծը չի՛ մտնելու սրբավայր. ժամը 11։00-ին Եռաբլուրում են լինելու ազատամարտիկները

Սրբապիղծը չի՛ մտնելու սրբավայր. ժամը 11։00-ին Եռաբլուրում են լինելու ազատամարտիկները

Ազատամարտիկները վաղը` ժամը 11։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ. այս մասին տեղեկացնում են մի շարք կազմակերպություններորոնց կողմից տարածված հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ

Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։

Եռաբլուրը  մեր զոհված հայորդիների ընտանիքների և մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։

Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։

Դավաճան, երկիր ծախած, զինվորի և կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչև հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։

Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների և նրանց ծնողների առջև։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։

Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարևանությամբ։

 

ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ

«Կամավորական շարժում» ՀԲԿ

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Ազատամարտիկ» ՌՀԿ

«Ֆիդայիներ» ՌՀԿ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ