17 12 2020

Գևորգ Աճեմյանը ավագանու անդամի մանդատ կվերցնի և դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից

Գևորգ Աճեմյանը ավագանու անդամի մանդատ կվերցնի և դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ վերցնում է Երևանու ավագանու մանդատը, դուրս գալիս «Իմ քայլը» խմբակցությունից ու զբաղվելու է քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցով։

«Սիրելի հայրենակիցներ, <<Իմ Քայլը>> դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս <<Իմ Քայլը>> խմբակցությունից։ Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ