«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը գրում է․
«Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչո՞ւ ենք պահանջում հրաժարական եւ ոչ թե արտահերթ ընտրություններ:
Ցավոք այդ հարցին են միացել նաեւ բազմաթիվ մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ճանաչելով գիտեմ, որ նրանք ոչ թե նիկոլական իշխանության քաղաքական գծի երկրպագումներն են, այլ չեն վերլուծում իրավիճակն ամբողջ խորությամբ:
Պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ ժամանակս չի հերիքում ցուցակագրել եւ հանրությանը ներկայացնել, բայց դրանցից մեկը տեսանք անցնող գիշեր:
Երկու օր առաջ, ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը վերսկսեց ռազմական գործողությունները հայկական երկու գյուղերի ուղղությամբ եւ ըստ հավաստի տեղեկությունների արդեն գրավել է այդ գյուղերը:
Այդ ընթացքում իշխանությունը զավթած Փաշինյանի մամուլի քարտուղարը նշեց, թե խնդիրն առաջին հերթին ռուսական տիրույթում է, դրանով հստակ արձանագրվեց, որ ունենք մեր պետության կորստի ամենաիրական վտանգը:
Դրան հաջորդեց ոստիկանության զորքերի, կազմված մի քանի հարյուր ոստիկանից, Կառավարության, Ազգային ժողովի եւ կառավարական առանձնատան պաշտպանությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ ժողովուրդը թույլ չի տալու հայկական գյուղերի հանձնումը եւ կարող է դուրս գալ փողոց կանխելու դավաճանական գործարքի շարունակությունը, որոշեց հայրենիքը սիրող եւ պաշտպանող քաղաքացիներին ծեծել ու ձերբակալել, եթե համարձակվեն խոչընդոտել այդ գյուղերը նույնպես թուրքին հանձնելու նիկոլյան ծրագիրը:
Եթե անգամ հենց այսօր դավաճան նիկոլը հրաժարական տա, ապա արտահերթ ընտրություններն անցկացնելու համար կպահանջվի մի քանի ամիս: Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին: Ես պատրաստ չեմ, իսկ դո՞ւ:
Եթե դու էլ պատրաստ չես, ուրեմն չկա այլ օրակարգ, որեւէ այլ ճանապարհ, քան դավաճան նիկոլին րոպե առաջ հեռացնելն ու ազգային կառավարություն ձեւավորելն է:
Հ.Գ. Սկզբում նշեցի, որ պատճառները բազմաթիվ են, մնացածին կանդրադառնամ ընթացքում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը