14 12 2020

Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովը և Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Ադրբեջանցի դիվերսանտներ Ասկերովը և Գուլիևը փոխանցվել են Բաքվին

Արցախում սպանության համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը փոխանցվել են Բաքվին: 

Ադրբեջանական Caucasian bureau տելեգրամ-ալիքը հրապարակել է նրանց լուսանկարը Բաքվի օդանավակայանից:

Ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը 2014թ. հուլիսին ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար նույն տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ալիևն արդեն 6 տարի փորձում էր նրանց հետ վերադարձնել, հատուկ նրանց համար առաջարկել էր «բոլորը բոլորի դիմաց» մեխանիզմը, ինչը Հայաստանի նախորդ իշխանության կողմից մերժվել է այն հիմքով, որ այս երկուսը ռազմագերիներ չեն, այլ քրեական հանցագործներ, որոնք դատապարտվել են մարդասպանության և մանկասպանության համար։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ