Այսօր քաղաքացիներն անհնազանդության ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք փակեցին «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհի խաչմերուկը՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան»։ Ցուցարարները ոստիկաններից հինգ րոպե ժամանակ խնդրեցին իրենց ակցիան իրականացնելու համար, որից հետո ճանապարհը բացեցին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը