12 12 2020

Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր և Խծաբերդ, ռազմական գործողությունները դադարել են. Հադրութի քաղաքապետ

Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր և Խծաբերդ, ռազմական գործողությունները դադարել են. Հադրութի քաղաքապետ

News.am-ը գրում է․ «Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ  ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:

Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ