Քանի որ այս պահին Թուրքիայի համար Արցախի նախապայմանը չկա, տեսականորեն կարող է հայ-թուրքական սահմանի հարց լինել, բայց արդյոք Հայաստանը պատրաստ է այդ հեռանկարին: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Թուրքիան սպառնալիք է մեզ համար, և սահմանի բացումն էլ սպառնալիքի տարր է իր մեջ պարունակում: Երբ ասում եմ, որ արդյոք իշխանությունը պատրաստ է, նկատի ունեմ մեր իշխանությունների այս ոչ ադեկվատ պահվածքը, մեր պետականության դիմադրողականության նվազումը, մեր պետական ինստիտուտների գործունեության պարալիզացումը. արդյոք այս ամենի պարագայում մենք կկարողանանք ադեկվատ արձագանքել դրան և արդյոք սահմանի բացումը կդառնա մեզ համար հնարավորություն, թե սպառնալիք:
Իսկ մեր ներկա իշխանության պարագայում բնականաբար լինելու է սպառնալիք, որովհետև այս իշխանությունն ապիկար է, դիլետանտ է, տարբեր ոլորտներում տապալել է քաղաքականությունը՝ սկսած քաղաքական վերջացրած արտաքին քաղաքականով և բնական է Թուրքիայի հետ կապված այս հարցում որևէ հույս չունենք, որ այս իշխանությունները կկարողանան անել ադեկվատ քայլեր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը