12 12 2020

Ինչո՞ւ 2 հատ Իսկանդեր կրակվեց Շուշիի վրա․ Արսեն Բաբայան

Ինչո՞ւ 2 հատ Իսկանդեր կրակվեց Շուշիի վրա․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ հիմա, երբ հրապարակվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցը, հանգիստ կարող եմ ձեզ հետ կիսվել մի շատ կարևոր հարցի պատասխանով, որը վաղուց գիտեի:

Ինչո՞ւ 2 հատ Իսկանդեր կրակվեց Շուշիի վրա: Պաշտոնական վարկածն այն էր, թե իբր Շուշիում գտնվող թշնամու զորքը վերացնելու համար, մինչդեռ մեր ունեցած կասետային Իսկանդերով քաղաքային պայմաններում, որտեղ շենքեր են, որոնցում հեշտ պատսպարվում են կասետային ռումբերից, անհնար էր ոչնչացնել թշնամուն: Իսկ իրականում ակնհայտ է, որ նպատակը մեր ողջ զինամթերքի արագ սպառումն էր, որպեսզի հնարավորինս արագ վերջանա զենքն ու դավաճան նիկոլը հանձնի Արցախը: Պատերազմի ողջ ընթացքում լսել եմ զինվորականների զարմանք, թե ինչի՞ են մեկ դիրք հետ բերելու պատրվակով ծախսում հազարավոր գրադներ ու սմերչներ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ