10 12 2020

ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն․ Վահրամ քահանա Մելիքյան

ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն․ Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրմ քահանա Մելիքյանը գրում է․

- Ոմանք շփոթում են Եկեղեցին առանձին խմբերի հետ` մոռացության փորձելով տալ պարզ ճշմարտությունը, որ ԵԿԼԵԶԻԱ նշանակում է «ժողովրդի հավաքականություն»։ Մնացյալը հարկ չկա մանրամասնելու։

«- Քրիստոնյան, հավատարիմ իր դավանանքին, քրիստոնյա պարտավոր է լինել ամենուր, անգամ քաղաքականության մեջ։

- «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումը կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ապագա ԱԺ պատգամավորները իրենց եկեղեցագիտությամբ «չփայլեն»։

- ԱԺ դաշտի «հարձակվողները» ակնհայտորեն կրթության պակաս ունեն, էլ չեմ խոսում բարեկրթության մասին։ Ամեն ինչ չէ, որ պրիմիտիվիզմով, ամբոխային հաճոյախոսությամբ եւ ճամարտակությամբ կարելի է առաջ տալ։ Արդյունքն արդեն ակնհայտ է։

- Ամեն մարդ ունի առաքելություն։ Հետեւաբար, փողոցում անցնող պատահական մարդ չկա, ինչպես որ թերեւս պատահական չէին նաեւ որոշ անցորդներ տարիներ առաջ։ Լավ չէ մարդկանց տեսակավորել։

- Պատգամավորներից ոմանք էլ կարճ հիշողություն ունեն, պատեհապաշտ եւ ․․․ են, եւ լավ կլինի, որ ժողովրդի մանդատով ավել-պակաս ճառելու փոխարեն հայրենիքը փրկելու իրական պատասխանատվություն, իրենց իսկ խոսքով «կարողություն եւ հասունություն» դրսեւորեն։

- ՀԱՅՈՐԴԻՆԵՐ, հայհոյանքի, վիրավորանքի եւ թշնամանքի մեջ բարիք չկա։ Իսկ հաշտությունն ու համերաշխությունն էլ չպիտի բխեն քաղաքական նպատակահարմարություններից, այլ ԲՈԼՈՐԻ կողմից պիտի կենսական նկատվեն՝ ի սեր հայրենիքի։

ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ՝ ԿԼՍԻ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ