09 12 2020

ԱԱԾ տնօրենը կրկին հրատապ կանչվել է Մոսկվա

ԱԱԾ տնօրենը կրկին հրատապ կանչվել է Մոսկվա

«Փաստինֆո»-ն գրում է․«Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր կրկին կանչվել է Մոսկվա։ Այս մասին հայտնում են տելեգրամ ալիքները՝ նշելով, որ նա արդեն Մոսկվայում է։ ԱԱԾ լրատվականից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան խոստացան տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ։

Նշենք, որ նա Մոսկվա էր գնացել նաեւ դեկտեմբերի սկզբներին ինչը պաշտոնապես հաստատել էր ԱԱԾ լրատական ծառայությունը՝ չմանրամասնելով հանդիպման օրակարգը։

Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվայում փոխանցվել էր Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն՝ պահանջելով նրանց հեռացնել պետական պաշտոններից։

Բացի այդ, ՌԴ-ն պահանջել էր չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ էր խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։

Նրա խնդրած ժամանակն, ըստ էության,  մոտեցել է ավարտին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ