09 12 2020

Այս հոգեկան հիվանդը պատրաստ է այրել-վերացնել նաև Հայաստանը․ Ռուբեն Հակոբյան

Այս հոգեկան հիվանդը պատրաստ է այրել-վերացնել նաև Հայաստանը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը գրում է․

«Լսելով ԱԺ-ում այս դահիճ-սրիկային, չեմ կարող զսպել զայրույթս եւ չարձանգրել, որ այս հոգեկան հիվանդը Նեռի, Հերոստրատի օրինակով պատրաստ է այրել-վերացնել նաեւ Հայաստանը՝ իր դիվային ու իշխանատենչ երեւակայությանը հագուրդ տալու, սնելու համար։

Հիշու՞մ եք, այս իշխանատենչ-հոգեխանգարվածի կողքին ընդամենը 200-250 հոգի էին, երբ գրավեց ռազմավարական նշանակության Ռադիոտունը, ինչն էլ ապահովեց հեղաշրջման «հաղթական» ընթացքը։ Բավական չէ՞ տասնյակ հազարներով հավաքվել եւ հերթական անգամ միմյանց բացատրել, թե ինչ դահիճ-սրիկայի հետ գործ ունենք։ Ակնա՞յտ չէ, որ այս տեսակի համար հասկանալի լեզուն, ժողովրդի անունից խոսելու չափանիշը այն 200-250 հոգին է, որ կգրավի Ռադիոտունն ու կվռնդի նրան իշխանությունից...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ