Նորաշեն համայնքի ավագանու հայտարարությունը․
«Մեծ ուշադրությամբ հետևելով հանրապետությունում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակին, տեսնելով քաղաքական իշխանության ապակառուցողական, ապազգային, հասրակության նկատմամբ վարած մանիպուլիացիոն քաղաքականությունը, պատերազմի առաջին օրերից և հետպատերազմյան ընթացքում իշխանության վարած ապիկար քաղաքականությունը՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության, ռազմագերիների, փախստականների, անհետ կորածների հարցերով, որոնցից մեկը մեր գործընկեր՝ ավագանու հարգարժան անդամ Հարություն Կիրակոսյանն է, ինչպես նաև հայտնվելով անհամաձայնություն վարչապետի կոմղից նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթին, Նորաշեն համայնքի ավագանին որոշում է՝ միանալ Հայաստանի Հանրապետության համայնքների մեծամասնության արդարացի պահանջին և անվերապահորեն պահանջել Հ.Հ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը իշխանությունից։ ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը