07 12 2020

Նա խոստանում էր «սեր և հանդուրժողականություն», բերեց ատելություն և թշնամանք. Բենիամին Մաթևոսյան

Նա խոստանում էր «սեր և հանդուրժողականություն», բերեց ատելություն և թշնամանք. Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.

Նա իրեն վարչապետ դարձրած ժողովրդի և իր երկրի ռազմավարական դաշնակցի մեջքի ետևում Ադրբեջանի հետ արաբական երկրներից մեկում գաղտնի բանակցություններ է վարել Արցախի հարցի լուծման վերաբերյալ` մտածելով, որ ոչ ժողովուրդը, ոչ ռուսներն այդ մասին չեն իմանա։

Նա խոստանում էր «սեր և հանդուրժողականություն», բերեց ատելություն և թշնամանք։

Նա խաբում էր Պուտինին, իսկ մեզ ստում էր Պուտինի մասին։

Նա խաբում էր նախկին նախագահներին, իսկ մեզ ստում էր նախկին նախագահների մասին։

Նա խոստանում էր «տնտեսական հեղափոխություն», սակայն երկիրը հասցրեց սոցիալական աղետի ու տնտեսական կոլափսի, իսկ հիմա իր նախարարներն ու պատգամավորներն ուզում են մեզ համոզել, որ այն 5000 զինվորների արյունը, որ թափվեց, թույլ կտա «պոմիդոր և կանաչի» առնել-ծախել թուրքերի ու ազերիների մոտ, ու դրանում իրենք մեր փրկությունն են տեսնում։

Նա խոսք տվեց, որ «Հայաստանի ինքնիշխանության մակարդակը կբարձրանա», բայց մեզ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածեց օբյեկտի, ու հիմա փաստացի ասում է. «Ընտրեք. կա՛մ ՌԴ-ի մաս լինենք, կա՛մ` թուրքական վիլայեթ»:

Նա խոսք տվեց, որ «ժողովրդի մեջքի ետևում որոշում չի կայացնի», բայց 44 օր խաբում էր, թե «հեսա-հեսա Բաքու պիտի մտնենք», բայց մեկ օրում մարդկանց կապիտուլյացիայի ակտ դեմ տվեց։ Իսկ գիտե՞ք` ինչու էր խաբում: Նա հասկանում էր, որ եթե ժողովրդին հասու լինեն իրական պատկերը, ապա իր հեռանալու և ղեկավարությունը զինվորականներին կամ «Փրկության կոմիտեին» հանձնելու պահանջը շատ ավելի լեգիտիմ կլինի ու կյանքի կկոչվի։ Բայց նա նախընտրեց ստել իրական պատկերի մասին։ Ստեց, որ իր աթոռին մնա։ Նա նախընտրեց հանձնել Արցախը, թուրքին բերել Կապան, Գորիս, Սոթք, Դադիվանք, բայց անգամ ժամանակավոր իր իշխանությունն ու պատասխանատվությունը չկիսեց այլոց հետ։

Հիմա եթե մարդն այդ նշված բոլոր դեպքերում ստել է, ո՞վ կարող է երաշխավորել, որ նա կարող է ազատ, անկախ ընտրություններ անցկացնել: Ոչ ոք։

Ո՞վ իր թիմից կարող է երաշխավորել ազատ ընտրությունների անցկացումը: Ոչ ոք։ Այն նույն թիմից, որն իր հետ կիսում է պատասխանատվությունը կատարվածի համար, և որը կարող է մեղմացնել իր մեղքը միայն այլ` այլընտրանքային վարչապետին ընտրելով։

Ամեն տեղ, ամեն ինչում ստած մարդը չի կարող երաշխավորել ազատ ընտրությունների անցկացումը։ Դրա համար նա պիտի հեռանա, և սրտերով չկաշկանդված անձը պիտի կանգնի պետության ղեկին ու երաշխավորի հետագա արտահերթ ընտրությունների անցկացումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ