07 12 2020

Ադրբեջանցիք սկսում են նոր ծրագիր, որով Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան

Ադրբեջանցիք սկսում են նոր ծրագիր, որով Հայաստանը կոչվում է Արևմտյան Ադրբեջան

Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Զոմբիներ պրիվետ: Ձեր երազանքը կարող է իրականություն դառնալ: Ձեր սիրելի հարևաններն ու ազգակիցները, ադրբեջանցիք, սկսում են նոր ծրագիր: Այդ ծրագրով Հայաստանը, որտեղ դուք հիմա պատահմամբ ապրում եք, կոչվում է Արևմտյան Ադրբեջան: Հա, չեք սխալվում, նկարի վրա հենց Արևմտյան Ադրբեջանի Գառնի տաճարն ա: Եթե ձեզ հետաքրքիր ա ձեր ապագան, ապա կարող եք վայելել:

Ձեր Արարիչն ու Առաջնորդը ձեզ կբերի կհասցնի տեղ:
Առեք, կերեք, սոված կլինեք:

Հ.Գ. Հա մեկ էլ ասեմ, որ էս տիպի բաների վրա ես եմ ուշադրություն դարձնում, ընկերներս, գրագետ մարդիկ, էն նախկիններից կան, սենց: Պետություն քանի որ չունենք, պետությունը չի պատասխանում: Դրա համար սաղ լավ կլինի: Նամազ անել սովորեք»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ