Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։
Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ԱՀ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։
Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը