04 12 2020

Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր իմ կորոնավիրուսի թեստը դրական․ Ռոբերտ Քոչարյան



ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ ալիքին հարցազրույց է տվել։ Այն ներկայացնում ենք հատվածաբար։

- Վերջում, եթե կարելի է, պա՛րոն Նախագահ, այս ընթացքում Ձեր Մոսկվա մեկնել-չմեկնելը շատ քննարկվեց։

- Այն հի՞ն պատմությունը։ Բայց ի՞նչն էր էստեղ հետաքրքիր։ Ուղղակի թեստը դրական էր։ Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին․․․

- Սիմպտոմներ չունեիք։

- Որևէ սիմպտոմ չեմ ունեցել։ Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը։ Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ