04 12 2020

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում. Պեսկով

Ռուսաստանը չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում. Պեսկով

Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել էր Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այդ մասին  լրագրողների  հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

 «Ռուսաստանը չի փոխել դիրքորոշումը:  Փաստացի, ոչ մի երկիր չի փոխել», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե պատերազմից հետո փոխվե՞լ է Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

 «Եվ նախագահ Վլադիմիր Պուտինն է ասել, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այդ մասին», - հիշեցրել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ