Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ նստաշրջանը, հաղորդում է ТАСС-ը։
«Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Ժամանակն է իրականացնել ստանձնած համապատասխան պարտավորությունները: Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելուն: Բովանդակային բանակցությունները պետք է շարունակվեն»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը