03 12 2020

Հասարակության խելամիտ ներկայացուցիչները շատ լավ հասկացել են, թե ինչ նկատի ունի ՌԴ նախագահը. Տոնոյան



Ես բացառում եմ, որ որևէ հայտարարությամբ պայմանավորված մեր հանրային աջակցությունը կարող է նվազել կամ պակասել: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է Վլադիմիր Պուտինի հայտարարությամբ պայմանավորված, թե աջակցում է Փաշինյանին, Հայաստանում տրամադրությունները փոխվեն:

«Ես կարծում եմ, որ մեր հասարակության խելամիտ այն ներկայացուցիչները, ովքեր լսել են այդ հայտարարությունը բնականաբար դրա տողատակերում շատ լավ հասկացել են, թե ինչ նկատի ունի ՌԴ նախագահը: Կարծում եմ, որ կլիներ միամտություն կարծել, թե որևէ այլ հայտարարույուն պետք էր այդ մակարադակում և այդ ձևաչափում հնչեր, իսկ մենք ունենք թե ինֆորմացիայի մեր աղբյուրները,  թե Ռուսաստանից եկող այլ ազդակներ, որոնք միանգամայն այլ բանի մասին են վկայում» 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ