02 12 2020

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. մենք պիտի իջեցնենք վարագույրը. Վլադիմիր Գասպարյան

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս. մենք պիտի իջեցնենք վարագույրը. Վլադիմիր Գասպարյան

Բաբելոնը պիտի կործանվի. Բաբելոնը չի կարող չկործանվել։ Այս մասին Facecook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անսահման է մեր Հոր համբերությունը, բայց անսահմանին էլ սահման է դրվում, երբ անարժան զավակները բռնվում են հպարտության մեղքով և կանգնեցնում մեղքի աշտարակը։

Բաբելոնի աշտարակը կործանվեց։ Մեր կանգնեցրած պղծության այս աշտարակն էլ կկործանվի։ Արդեն կործանվում է։ Եվ կործանվում է մեր գլխին։ Որովհետև կամավոր ընտրեցինք հպարտության մեղքը և հատուցում ենք դրա համար՝ հազարավոր չապրածների արյամբ, երկրի կորստով, ազգի անապագայությամբ...

Ոսկե հորթն էր մեր տաճարը, Աստծո շնչի փոխարեն՝ պղծության շունչը, Աստծո խոսքի փոխարեն՝ վիժվածքի հայհոյանքը, Աստծո կամքի փոխարեն՝ ամբոխի ոռնոցը։

Մենք արդեն անցել ենք անկման բոլոր սահմանները, բայց անդառնալիության կետին դեռ կես քայլ կա։ Դեռ կարող ենք կանգ առնել ու վերադառնալ, եթե ազգովի ընդունենք մեղքը և ապաշխարենք ծնկաչոք։

Արյունոտ ծաղրածուն վերջին ներկայացումն է տալիս։ Մե’նք պիտի իջեցնենք վարագույրը։

Ազգովի’:

Անհապաղ։

Այսօր։

Աստված մեզ պահապան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ