02 12 2020

Արմեն Սարգսյանն ունի խելք, բայց այն օգտագործեց Հայաստանի հանրապետության դեմ․ Ռուբեն Հակոբյան



Արմեն Սարգսյանը չեմ կարծում, որ ակնկալում է դառնալ վարչապետ, ես կասեի, որ նա ամեն ինչ անում է, որ շարունակի մնալ ՀՀ նախագահ։ Արմեն Սարգսյանը լավագույն պրոֆեսիոնալ դեսպաններից է եղել, այն  եզակի մարդկանցից է որ չափից դուրս լուրջ կապեր ունի աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների հետ, ունի խելք, բայց ամբողջ ողբերգությունն այն է, որ այն օգտագործեց մեր պետության դեմ։ Այս մասին Հ2 հեռուստանըկերության «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ, քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը։

«Նա ոչ պակաս պատասխանատու է այս ամենի համար։ Նա այս մեկ ամսվա ընթացքում ավելի շատ խոսեց, քանի իր գործունեության տարիների ընթացքում։ Նա բացարձակապես ապահովել էր հակասահամանադրական կեցվածքով Նիկոլ Փաշինյանի թիկունքը, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը հասցնի այս վիճակին»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ